Search
Close this search box.

«Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստներ է ձեռք բերել

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտ»-ի կազմը համալրել է ևս 3 ֆուտբոլիստ։ Թիմ է վերադարձել փորձառու կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով պայմանագիր էր ստորագրել Սերբիայի Բարձրագույն խմբի «Պրոլետեր» ակումբի հետ, սակայն ընտանեկան պատճառներով վերադարձել է հայրենիք և կրկին համալրել է հարազատ ակումբի շարքերը:

«Փյունիկ»-ից «Ալաշկերտ» է տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահ, ազգային հավաքականի 25-ամյա թեկնածու Գոռ Մանուկյանը:

23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Ավագյանի նախորդ ակումբը նույնպես «Փյունիկ»-ն էր: Մինչ այդ նա հանդես է եկել «Բանանց»-ում և «Արցախ»-ում: