Search
Close this search box.

«Ժամանակ». Սերժ Սարգսյանի համար նոր առանձնատուն է կառուցվում

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ ընդունելությունների տան հարեւանությամբ կառուցվող առանձնատունը ձեւակերպված է ռուսաստանաբնակ գործարար «Էմ Բի Կապիտալ» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանի անունով: Սակայն հայտնի է, որ այդտեղ կառուցվող առանձնատանն ապրելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետաքրքիրն այն է, որ Սարգսյանը սկզբնապես հավակնում էր ԱԱԾ ընդունելությունների տանը, սակայն մերժում ստանալով նոր կառավարությունից՝ որոշեց, որ պետք է ապրի հենց այդ տարածքում: Դեռեւս 2003 թ. քաղաքապետ Երվանդ Զախարյանի կայացրած որոշմամբ այդ տարածքում արգելվել էր կապիտալ շինարարությունը՝ նկատի ունենալով նաեւ տարածքում սողանքների մեծ հավանականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում