Search
Close this search box.

«Հրապարակ». «Աֆերիստ» մականունով անձի կասկածելի ցուցմունքը Օգանովսկու դեմ. ինչի՞ դիմաց կալանքից ազատվեց Սամվել Բաբայանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի հեճուկս այն տեղեկությունների, թե Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն) կալանավորելու քաղաքական որոշում է կայացվել, եւ երկուշաբթի նրան «կվերցնեն», երեկ նա չձերբակալվեց։

Բանն այն է, որ Օգանովսկու դեմ կա ընդամենը մեկ ցուցմունք, որը հակասում է մնացած բոլորին, եւ այն խիստ կասկածելի է ու ոչ արժանահավատ։

Հիշեցնենք, որ BBC-ի գործակալությունը հոդված էր հրապարակել, թե իր տնօրինության տակ է հայտնվել Սամվել Կարապետյանի հարցաքննության արձանագրությունը, եւ նախաքննության վարկածով Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է բերել Երեւան, որոնք 2008 թ․ մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել են նախագահական նստավայրի նկուղում, եւ այդ խումբն է ցուցարարների ուղղությամբ կրակել։

Իրականում ՀՔԾ-ն դեռեւս անցած տարվանից է պարզում, թե ով եւ ինչպես է Արցախից զորք բերել Հայաստան, եւ վկաների հավաքագրման աշխատանք է տանում։ 2018-ի ամռանն էլ գտնվել է փնտրված վկան՝ Ասկերանի բնակիչ, Արցախի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան, որը զինվորական չի եղել, մարտի 1-ի իրադարձություններին Երեւանում չի եղել, բայց ցուցմունք է տվել իր «լսածի» մասին:

Նա Սամվել Բաբայանի համախոհներից է, մականունը` «Աֆերիստ», թեեւ երեկ Բաբայանը հերքեց իր առնչությունն այդ անձնավորության հետ։ Օգանովսկու դեմ ցուցմունքում նա ասել է, որ Երեւանում չի եղել, գտնվել է Արցախում, բայց լսել է, թե ովքեր են մասնակցել այդ իրադարձություններին։ Իր ընկերոջ որդին եւս, ով ծառայելիս է եղել ՊԲ-ում՝ որպես պայմանագրային զինծառայող, բերվել է Երեւան, եւ նրանց ղեկավարել է Օգանովսկին։

Ի դեպ, Արցախում համոզված են, որ Սամվել Բաբայանին ՀՀ իշխանությունները կալանքից ազատել են այս գործարքի արդյունքում՝ հունիսին ազատ է արձակվել Բաբայանը, իսկ հուլիսի սկզբներին նշված վկան ցուցմունք է տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: