Search
Close this search box.

Պաշտոնանկություններ ու նշանակումներ Ոստիկանությունում՝ Վալերիյ Օսիպյանը հրամաններով

Այսօր, հուլիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Վ․ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից։

Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ա․ Գասպարյանը նշանակվել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ։

Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը, ով մինչ այդ նույն վարչության պետի օպեր գծով տեղակալն էր։