Search
Close this search box.

ՖՈՏՈ. Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են. ԼՀԿ պատգամավոր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս պահին ես գտնվում եմ Բագրատաշենի մաքսակետում և տեղում ականատեսն եմ աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։ Խոսքը գնում է բեռնափոխադրումներով զբաղվող և մեքենաներ ներմուծողների մասին, որոնց սպասարկում են ընդամենը 4 աշխատակից։ Սա լրջագույն խնդիր է և անթույլատրելի է Հայաստանի համար այս կարևորագույն մաքսակետում նման աշխատելաոճ։ Մարդիկ ստանդարտ փաստաթղթերի ձևակերպման համար ստիպված են լինում ժամերով սպասել, երբեմն մինչև 4, 5, 6 ժամ կամ ավելի երկար…»: