Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում ձեւավորվել է նոր շերտ, որն անվանվել է միկրոբիզնես։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ‹‹Իմ քայլը›› հանուն Շիրակի մարզի բիզնես ֆորումի ժամանակ։

Վարչապետը կարևորել է կառավարության նախաձեռնած Հարկային օրենսգրքի բարեփոխումները ու նշել, որ տնտեսական քաղաքականության մեջ Հարկային օրենսգրքի փոփոխությունները մի քանի ասպեկտով է դիտարկվում, այն է՝ Միկրոբիզնեսի, միջին բիզնեսի և միկրոբիզնեսի քաղաքականությունը:

Փաշինյանն արձանագրեց, որ նոր շերտ է ձևակերպվել Հայաստանում, որն անվանվել է միկրոբիզնես, ապա ավելացրեց՝ 2020թ-ի հունվարի 1-ից մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող որոշակի գործունեության տեսակի ընկերությունները կազատվեն բոլոր տեսակի հարկերից և այդ ընկերություններում ներգրաված աշխատողների համար եկամտային հարկը կլինի 5000 դրամ:

‹‹Մենք սա կարևորւմ ենք Հայաստանի քաղաքացիների շրջանում գործարար ակտիվությունը մեծացնելու համար, և սա, ըստ էության, կառավարության աջակցությունն է ՀՀ քաղաքացիներին և կոչը նրանց՝ որոշակի գործունեություն ծավալել: Մենք այդ մակարդակը դիտում ենք որպես աղքատության հաղթահարմար կարևոր գործիք››,-ասաց վարչապետը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր:

Մանրամասը՝ տեսանյութում: