Search
Close this search box.

Արագածի խառնարանի մոտ ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները գտել են եւ ուղեկցել մինչև շտապօգնության մեքենան

Արագածի խառնարանի մոտ ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները գտել են եւ ուղեկցել մինչև շտապօգնության մեքենան:

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 14-ին, ժամը 16:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան խառնարանի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը եւ չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են Ս.Ա.-ին (ծնված 1987 թ.) եւ ուղեկցել մինչեւ փրկարարական ավտոմեքենան, այնուհետեւ տեղափոխել Արտաշավան գյուղի տառերի պուրակ: