Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Տարբեր ժամանակներում արված հազարավոր նկարներ և սելֆիներ կան այդ շենքի ֆոնին և շենքում». պատգամավոր Հայկ Սարգսյանը արձագանքում է

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նախ այս հոդվածի լուսանկարը արվել է 2017 թվականին՝ մինչև հեղափոխությունը և, բնականաբար, ոչ Բաղրամյան 26-ում: Ի դեպ, ի՞նչն է արտառոց այդ լուսանկարում միայն վարկաբեկելու մոլուցքով բռնվածը կարող է մեկնաբանել:
Հոդվածում տեղադրված է նաև տեսանյութ, որտեղ մի աղջիկ լուսանկարել է շենքի պատերը դրսից ու ներսից և որոշ մամուլ կոչվածներ որոշել են դա կապել ինձ հետ՝ իբրև Բաղրամյան 26-ը «սարքել են զվարճանքի վայր»:
Տարբեր ժամանակներում արված հազարավոր նկարներ և սելֆիներ կան այդ շենքի ֆոնին և շենքում, որոնք արել են տարբեր առիթներով շենք մտած մարդիկ, կից տեղադրել եմ համացանցից վերցված մի քանի այդպիսի օրինակ:
Կրքոտ պար էիք ասել, հիշեցի՝ ինձ վարկաբեկելու կիրքը ձեզ հանգիստ չի տալիս, բայց ոչինչ, դուք կավելացնեք միայն իմ փաստաբանի ծանրաբեռնվածությունը:
Հանգիստ եղեք, կարող եք ամեն օր սուտ լուրեր գրել, մենք էլ ստիպված ամեն օր դատարան դիմելու փաթեթ կպատրաստենք: Զգուշացնեմ, որ հետո ստիպված եք լինելու դրանց հերքումները կայքի ու թերթի առաջին էջերում տեղադրել: