Search
Close this search box.

Պատժում է. Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների ազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով և գործելու է ժամանակավոր:

Հիշեցնենք, որ երեկվանից Վրաստանում հակառուսական բողոքի ցույցեր են իրականացվում։ Ցուցարարները պահանջում էին խորհրդարանի նախագահի հրաժարականը, որը երկար սպասեցնել չտվեց։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանին է մեղադրում երկրում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների համար:

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից ուղիղ միացումը դիտեք՝ այստեղ