Search
Close this search box.

ՖՈՏՈ. Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Լոռու մարզում. 30-ամյա մայրը խեղդամահ է արել 7-ամյա աղջնակին

Քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի տներից մեկում երեխայի դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոտիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 7-ամյա Կ.Կարապետյանի դին, իսկ նրա կողքին նստած է եղել մայրը՝ 30-ամյա Աննա Կարապետյանը, ով ձեքին էլ ունեցել է իր մահացած մոր մեծադիր նկարը: Պարզվել է, որ մայրը իր 7-ամյա աղջկան մահճակալի մեջ խեղդամահ է արել:

Ա. Կարապետյանի նախկին ամուսինը մահացած է և նա 2-րդ անգամ է ամուսնացել, 2-րդ ամուսինը խնամքին ունի 2 երեխա և նրանք բնակվել են Երևանում: Այսօր Ա. Կարապետյանը 7-ամյա աղջնակի հետ եկել է Հարթագյուղ և որոշ ժամանակ անց երեխային հայտնաբերել են խեղդամահ եղած:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: