Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանապետը՝ «սևազգեստ խմբերին» բերման ենթարկելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին Կառավարության նիստում հայտարարություն էր արել «սևազգեստ խմբերի» մասին։

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ այդ անձանց բերման ենթարկելու գործում ոստիկանությունը բացառապես առաջնորդվում է օրենքներով և ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում։

Դիտարկմանը, թե, օրինակ, «Ադեկվադ» խմբի անդամներին պարբերաբար բերման ենթարկելով՝ ոստիկանությունը փորձում է արհեստականորեն վերջիններին հայտնի դարձնել հանրությանը՝ հստակ չնշելով, թե ինչ հանցանք են կատարել, Օսիպյանն ասաց․ «Ձեր ասածը նշանակում է, որ որևէ մեկին չպե՞տք է բերման ենթարկենք, ո՛չ, բերման ենք ենթարկել ու բերման ենք ենթարկելու նրանց, ովքեր փորձեն կարգ խախտել ՀՀ-ում»։

Նա նշեց, որ ոստիկանությունը բերման ենթարկելիս չի առաջնորդվում հագուստի գույնով․ բերման են ենթարկվում կարգազանցները, հանցանք կատարածները։