Search
Close this search box.

Գիշերը հարձակվել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների վրա

Երեկ գիշերը հարձակվել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների վրա «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը եւ մի շարք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն՝ իրենց համայնքի վրա հարձակվելու դեպքի վերաբերյալ։

«Երեկ երեկոյան՝ 21:00-21:30-սահմաններում, մի խումբ երիտասարդներ, որոնք ալկոհոլի ազդեցության տակ էին, փորձեցին հարձակվել մի խումբ ԼԳԲՏԻՔ անձանց վրա՝ անգլիական այգում, մենք զանգահարեցինք ոստիկանություն, եւ հաշված րոպեներ հետո ոստիկանության բրիգադը մոտեցավ, ահա տեսանյութը, որ արել ենք դեպքից հետո։ Ես եւ տրանսգենդեր անձանցից մեկը հաղորդում ենք ներկայացրել ոստիկանության կենտրոնական բաժին»,-նշել է Մարտիրոսյանը։

Այս Բաժնից