Search
Close this search box.

«Ժամանակ». Դավիթ Հարությունյանը լքել է ՀՀԿ-ն

«Ժամանակ» թերթը գրում է. «Կարկառուն մեկ այլ ՀՀԿ-ական եւս լքել է կուսակցությունը։

«Վիքիպեդիա» տեղեկատվական համակարգում Դավիթ Հարությունյանի կենսագրականում նշված է, որ նա 2019-ին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։ Մինչդեռ հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ Արփինե Հովհաննիսյանը դադարեցրել էր անդամակցությունը ՀՀԿ-ին, Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ ինքը շարունակելու է մնալ Հանրապետական կուսակցության անդամ եւ կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի:

Նշենք, որ Դավիթ Հարությունյանը մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է «Լույս» հիմնադրամի տնօրեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: