Search
Close this search box.

Մի 200 հոգի Ֆբ-ում սպասում է, որ Վարչապետին քննադատեմ ասեն այ ծախված, այ տականք, այ քյաչալ․ Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի 200 հոգի Ֆբ-ում նստած սպասում է, որ Վարչապետին գովեմ կամ մի հարցով կողմ քվեարկենք ասեն այ ծախված, այ տականք, այ քյաչալ, Դուք ի՞նչ ընդդիմություն, որ գովեցիք Վարչապետին կամ ինչ-որ հարցով կողմ քվեարկեցիք, իսկ, եթե հանկարծ քննադատեմ ասեն այ ծախված, այ տականք, այ քյաչալ, այ լիլիպուտ Դուք ո՞վ դառաք, որ մեր սիրելի Վարչապետին քննադատեք այ կիրովականցի ու այդպես շարունակ…
Ես Ձեր շնորհիվ ֆեյսբուքյան հարձակումների իմունիտետ եմ ձեռք բերել, բայց դա Ձեզ չի ազատում բժշկի դիմելու անհրաժեշտությունից…