Search
Close this search box.

Մանրամասներ՝ ավիառումբի պայթյունից տուժած քաղաքացու առողջական վիճակից

Այսօր ժամը 12:48-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում խաղողի այգում աշխատանքներ կատարելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ 1985 թվականի ծնված Արարատ Մարգարյանը:

Տուժածին    հանրապետական  բժշկական   կենտրոն  են  հասցրել  շտապ  բժշկական  օգնության  մեքենայով:
«Անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունում տուժածին   ցուցաբերվել  է  վնասվածքների  վիրաբուժական    մշակում: Հիվանդը  վնասվածքներ  է  ստացել  կրծքավանդակի, որովայնի  խոռոչի    շրջանում, ինչպես  նաև  բազմաբեկորային  վնասվածքներ՝ երկու  ստորին  վերջույթներում: Բարեբախտաբար,  կրծքավանդակի    և   որովայնի  խոռոչի  վնասվածքները  եղել  են  չթափանցող:  Հեռացվել   են  բեկորները  և  հիվանդին  տեղափոխել  վիրաբուժական  բաժանմունք, վիրահատությունը  տևել է  մոտ   մեկ  ժամ: Հիվանդի  վիճակը  գնահատվում  է  միջին   ծանրության:  Հիվանդի  կյանքին   վտանգ  չի  սպառնում»,- ասել  է Հանրապետական բժշկական  կենտրոնի վիրաբույժ Արամայիս   Գրիգորյանը: