Search
Close this search box.

Ինձ համար չի եղել ավելի մեծ բավականություն, քան այն, երբ պաշտպան եմ կանգնել հանիրավի մեղադրվողին. ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թվում էր, թե կյանքն իմ նկատմամբ այնքան էլ բարեհաճ չէր, բայց… ամեն ինչ շուտով կփոխվի…
Ինձ ցավ է պատճառում, որ աշխատել եմ այն ժամանակահատվածում, երբ ապականված էր պետական կառավարման համակարգը, մարդիկ ամենուր կողոպտում ու գողանում էին և մնում անպատիժ…
Սակայն կարող եմ հպարտության զգացում ունենալ, որ բացահայտելով այս կամ այն հանցագործությունը, ծառայել եմ ճշմարտությանը, զորավիգ եղել արդարությանը, երկրին, ժողովրդին…
Ինձ համար չի եղել ավելի մեծ բավականություն, քան այն, երբ պաշտպան եմ կանգնել հանիրավի մեղադրվողին, երբ բանտ ընկնելու վտանգը իմ շնորհիվ փոխարինվել է ընտանիք վերադառնալու երջանկությամբ… Ես ականատեսն եմ եղել ուրախության և բերկրանքի այն արցունքներին, որ առատորեն հեղեղվել են քննչական մեկուսարաններում… Անշուշտ, շատերը կցանկանային երբևէ պարգևատրվել շնորհակալ արցունքներով…

Հ.Գ. Տարօրինակ զգացում ունեմ… այնպես է թվում, թե ժամանակն ինձ չի բաժանել իմ առաքելությունից, իմ գործընկերներից… Ես նրանց բնակեցրել եմ իմ հոգու ամենատաք ծալքերում և ոչ մի վայրկյան չեմ հեռացել նրանցից… Նրանք իրենց անլսելի շշուկներոց, անտեսանելի ժպիտներով, գործելու պատրաստակամությամբ մշտապես զբաղեցնում են իմ միտքը, ինձ չթողնելով միայնակ…