Search
Close this search box.

ՀՀ ոստիկանությունը՝ Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքների փաստով քրգործի հարուցման մասին

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքների փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, տեղեկացնում է  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»,  եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։

Ջիվան Աբրահամյանը հաջորդ օրը բերման էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով։ Ոստիկանությունը մայիսի 26–ից հետաքննություն էր իրականացնում։ Ըստ օրենքի՝ ոստիկանությունը 10 օրվա ընթացքում պետք է որոշեր քրեկան գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու հարցը։