Search
Close this search box.

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները արտառոց դեպք են բացահայտել Երևանում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ( 6-րդ) գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բացահայտել են Երևանում տեղի ունեցած արտառոց դեպք:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրվել Երևանի բնակիչ Վ. Բ.-ն և և նրա կինը՝ Ա. Պ.-ն: Պարզվել է, որ ոմն Արմեն 2017թ.-ից Վ. Բ.-ի կնոջ մերկ լուսանկարները տարածելու սպառնալքի տակ ստիպել է, որպեսզի Ա. Պ.-ն իր հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենա:

Կայքի տեղեկություններով՝ ծալապակասը այդ կնոջը նաև շանտաժ է արել, ստիպել, որպեսզի իր աշխատավայրից, որը Երևանում գործող մեծ առևտրի կենտրոն է, գողություններ կատարի և գողացված ապրանքը հանձնի իրեն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: