Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների հետ այցելել է Վայոց Ձոր

Մայիսի 28-ին Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձոր, տեղականում ենք։ֆեյսբուքյան էջից:

Նշենք, որ ՀՀԿ-ականները այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի. «Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի, ուր ննջում է 1-ին Հանրապետության պետական այր, մեծն զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհը և հարգանքի տուրք մատուցել Հայոց Սպարապետի անմահ հիշատակին»,-գրել է Էդուարդ Շարմազանովը եւ հավելել. «Շնորհավոր տոնդ, մեծն Նժդեհ: Փա՛ռք մեր նահատակված և կենդանի հերոսներին: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։