Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ո՞ր գեներալներին նկատի ուներ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կան մարդիկ, որոնք նկուղներում են հավաքվում եւ փորձում են սցենարներ գծել: Պատգամավորը դրանք անլուրջ էր որակել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Բոշյանի հետ` պարզելու, թե ինչից է այդքան մտահոգվել. «Ռեալ վտանգ, որպես այդպիսին, չեմ տեսնում, որովհետեւ տեսնում ենք ժողովրդի աջակցությունը, որը կա: Բայց որ կան մարդիկ, ովքեր մտածում են` հնարավոր է ինչ-որ մի բան անել, որ ինչ-որ մի բան լինի, էդ մարդիկ կան միանշանակ: Ուղղակի իմ ասածը նա էր, որ մենք գիտենք ձեզ, գիտենք որտեղ եք, ինչով եք զբաղվում. դա պարապ զբաղմունք է, շատ ավելի կարեւոր ու հետաքրքիր գործեր կան, որ կարելի է դրանցով զբաղվել: Քաղաքական գեներալների եմ ի նկատի ունեցել»,- մեկնաբանեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում