Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կինը երեխաներին փրկելու համար նետվել է բեռնատար մեքենայի անիվների տակ

Բառնաուլ-Ռուբցովսկ ավտոմայրուղու վրա  տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 36-ամյա կինը, որը փրկել էր մեքենայի մեջ գտնվող երեխաներին:

«Կոմսոմոլսկայա պրավդա» կայքի տվյալներով` այրվող խոտի պատճառով մայրուղու վրա բավական շատ ծուխ էր կուտակվել: Ականատեսներից մեկի խոսքերով` վթարի պատճառով կին վարորդը դուրս է եկել սպիտակ մեքենայից և շարժվել դեպի հետևի նստատեղերը, որտեղ, ինչպես պարզվել է, գտնվել են նրա երեխաները: Սակայն, այդ պահին բեռնատարը արդեն շարժվել է մեքենայի ուղղությամբ:

«Կինը, տեսնելով դեպի իր մեքենան սլացող բեռնատարին, վազել է նրան ընդառաջ, փորձելով կանգնեցնել», – ասել է ողբերգության ականատեսը:

Սակայն բեռնատարը այնուամենայնիվ մխրճվել է մեքենայի մեջ և կինը մահացել է:

«Բեռնատարը ամեն դեպքում բախվել է մեքենայի հետ, որտեղ գտնվում էին երեխաները, բայց ավելի փոքր ուժով և արագությամբ, քան եթե մայրը չնետվեր անիվների տակ», – ասվում է զեկույցում:

Ինչպես նշվել է մարզային ճանապարհային ոստիկանությունում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները, որին բախվել է բեռնատարը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: 36-ամյա կինը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: