Search
Close this search box.

Դատական կաշառքի սակագներ

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հատված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցից.

«Դատական կաշառքի սակագներ. կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10%-ից ելնելով: Ընդհանուր առմամբ, հարցվածների մեծ մասի պնդմամբ, կաշառքի սակագները տատնվում են հետևյալ միջակայքերում.
Առաջին ատյանում` 500-10.000 ԱՄՆ դոլար,
Վերաքննիչ դատարանում` 2.000-15.000 ԱՄՆ դոլար,
Վճռաբեկ դատարանում` 10.000-50.000 ԱՄՆ դոլար:

Հատված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցից` 2013թ., Երևան»: