Search
Close this search box.

«Շատ հետաքրքիր է, թե ի՞նչ է պատրաստվում անել ՀՅԴ-ն՝ կարմիր քարտը ցույց տալուց հետո». Արմեն Աղայան

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դաշնակցության ցույցի թվաքանակը հետաքրքիր չէ. այն միանգամայն սպասելի էր և համեմատական իր կազմակերպական հնարավորություններին։ Ավելի կարևոր է, թե ինչ էր բովանդակությունը։ Անկեղծ ասած չհասկացա, թե ինչի համար դեղին քարտ ցույց տվեցին, բայց դա կարևոր չէ, քանի որ հասկանալի է, որ երկրորդ դեղինն ու կարմիրը շատ չեն ուշանա։ Ու թե ինչի համար կլինեն դրանք, նույնպես առանձնապես կարևոր չէ։ Շատ ավելի հետաքրքիր է, թե ինչ է պատրաստվում անել Դաշնակցությունը կարմիր քարտը ցույց տալուց հետո։ Բայց դե ո՞վ կասի»։