Search
Close this search box.

Թոխմախի Մհերի գազալցակայանում շարունակում են խաբել

ArmLife.am-ի խմբագրությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Թոխմախի Մհերի գազալցակայանում վարորդներին խաբում են՝ վճարված գումարին համարժեք չեն լիցքավորում:

Խմբագրությանը դիմած վարորդը նշում է, որ այլ գազալցակայանների համեմատ այստեղ ավել են գանձում:

«1.3 լիտր բալոնով այլ գազալցայկայաններում, դատարկ վիճակում, լրիվ լիցքավորման դեպքում գումարը կազմում է 2800 դրամ, բայց բալոնի մեջ գազ է եղել ու այստեղ վճարել եմ 3000 դրամ՝ լիցքավորել են 200 ճնշում գազ, եթե ես ավտոմեքենան այդ պահին լիցքավորեի քաղաքի այլ գազալցակայանում՝ կգանձեին մոտ 2600 դրամ»,-մեկնաբանեց վարորդը: