«Քանի որ Քրեական դատավարության համապատասխան հոդվածը նախատեսում է, որ գործը կամ դրա մի մասը դռնփակ դատական նիստում քննելու հարցը լուծվում է դռնփակ, պահպանենք օրենքի տառն ու քննարկումը կատարենք դռնփակ: 5 րոպե ընդմիջում է հայտարարվում, կարգադրիչներին հանձնարարվում է ապահովել այդ ռեժիմը՝ մեղադրող դատախազների միջնորդությունը քննելու համար»,- հայտարարեց նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը:
«Պատճառաբանում են, թե ցուցմունքների հատվածներ կարող են հրապարակվել, բայց ուզում եմ ասել, որ նախաքննությունն ավարտվել է ու գաղտնիքի խնդիր չկա»,- լրագրողներին հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: «Դռնփակ նիստ անելու որևէ հիմք չկա»,- կրկնեց նա:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը: