Search
Close this search box.

Ի՞նչ ունեցվածք ունի Տարոն Մարգարյանը՝ քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո

Պաշտոնը դադարեցնելու ժամանակ՝ 2018 թվականին,  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  հայտարարգրել է 8 միավոր անշարժ գույք՝ 2 բնակարան՝ բազմահարկ շենքում, անհատական բնակելի տունը` իր տնտեսական շինություններով,  այգետնակը (ամառանոցը), հասարակական և արտադրական նշանակության մեկական շինություն, 2 ավտոտնակ:

Նախկին քաղաքապետը հայտարարագրել է նաև մեկ՝ MERCEDES-BENZ S 450  մակնիշի ավտոմեքենա:

2018-ին Տարոն Մարգարյանի դրամական միջոցները կազմել են 200 մլն դրամ, 45 հազար դոլար, 50 հազար եվրո, իսկ եկամուտը եղել է աշխատավարձը, որ 2018 թ.-ին կազմել է 2մլն. 973 հազար դրամ:

Նախկին քաղաքապետը չունի հանձնած փոխառություններ, զրոյական է նաև արժեթղթերի և ներդրումների բաժինը:

Ուշագրավ է նաև այն, որ  Տարոն Մարգարյանը չունի նաև ութ միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույք: Համենայն դեպս հայտարարագրի այդ բաժնում ոչինչ նշված չէ:

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետ է եղել  2011-2018 թթ-ին:

ArmLife.am