Search
Close this search box.

Իմ քայլական ընկերներից, այսօրվա իշխանավորներից, գոնե մեկը չկա, որ ասի՝ իմ համար Դավիթն անմեղ է. Արտակ Գալստյան

Նայում եմ ու զարմանում:
Իշխանությունն է այսպես փչացնում, թե՞ ի սկզբանե այդպես էր:
Դավիթ Սանասարյանին անձամբ չեմ ճանաչում, չեմ շփվել, իր հեղափոխական գործունեության ժամանակ հայ թուրքերի ձեռքով կալանքի տակ էի:
Բայց գիտեմ, կարդում եմ, տեղյակ եմ, որ ի սկզբանե հեղափոխության ակունքներում է եղել: Իր ընկերների հետ պայքարել է, անքուն գիշերներ, ռեժիմի ծեծ ու ջարդ, ջրցան մեքենաներ, բանտարկություն և այլն:
Չեմ ասում, որ անցած ճանապարհը իրավունք է տալիս հանցանք անել, բնավ ոչ:
Ասածս այլ է:
Վարչապետին առանձնացնում եմ, նա չի կարող խոսել, կամ կարծիք հայտնել, ցանկացած նրա բառ կդիտարկվի որպես ճնշում և ուղորդում նախաքննությանը: Վնասը ավելին կլինի, քան օգուտը, ոչ էլ ԱԱԾ-ին կանրադառնամ, նա իր գործն է անում, լավ կամ վատ ցույց կտա ժամանակը:
Բայց մյուս հեղափոխականներին չեմ կարողանում հասկանում:
Լավ ձեր ընկերը մի քաղցր խոսքի արժանի չէ՞:
Լավ իր հեղափոխական իմ քայլական ընկերներից, այսօրվա իշխանավորներից, գոնե մեկը չկա, որ ասի՝ իմ համար Դավիթը անմեղ է, անկախ նրա դեռ չապացուցված մեղքի բաժնից:
Ի՞նչ է նշանակում, բոլորը ասում են Դավիթը իմ ընկերն է, բայց…
Եթե ձեր ընկերն է, էլ ի՞նչ բայց…Ընկերությունը բայց չի ընդունում:
Այն կամ կա կամ չկա:
Մի ստվար զանգված, առանց Դավիթին ճանաչելու, նրա հետ շփվելու դուխ է տալիս նրան, իսկ դուք նրա հետ պայքարած մարդիկ, միակ դուխով բառը, որ ասում եք Դավիթը մեր ընկերն է բայց…
Այսօր մի ազգ վերջին բառերով հայհոյում է Շարմազանովին, Մենուաին, Աշոտյանին, Արփինեին և մյուսներին Սերժին, Ռոբին և ՀՀԿ-ին պաշտպանելու համար, մարդկանց և կառույցի, որոնց մեղքը նույնիսկ ապացուցման կարիք չունի: Բայց նրանք չեն հրաժարվում իրենց ընկերներից, լավ է դա թե վատ, բայց այս մասով հարգանքի արժանի է….
Հասկանում եք չէ, որ նրանց չափ էլ չկաք:
Իսկ դուք, պարոնայք հեղափոխականներ, ձեզ ի՞նչ եղավ, ձեր ընկերությունը ի՞նչ եղավ, թեկուզև Դավիթը սխալվել է, ի՞նչ է դուք անսխալական եք, բա որ օրվա ընկերներ եք, որ այսօր ձեր ընկերոջ սխալը չուղղեք, զորավիգ չլինեք նրան, նրա ընտանիքին, հաստատ նրա կնոջ կամ մոր ձեռքի հացն էլ կերած կլինեք:
Այս ինչի վրա եք ուրախացել, ձեզ քաղաքական լուրջ գործիչի տեղ եք դրել, սիրուն բառեր եք ասում, թե մտածում եք Դավիթի չապացուցված մեղքը ավելի մեծ է, քան նախկին ռեժիմինը:
Թե մտածում եք, որ կանգնեք ձեր ընկերոջ կողքին կվարկաբեկվեք:
Ասեմ ձեզ՝ չկանգնելով և ուրանալով արդեն վարկաբեկվել եք:
20 տարի է Վանո Սիրադեղյանը հետախուզման մեջ է, մինչ օրս նրան մեղադրում են աշխարհի ամենամեծ մեղքերի մեջ:
20 տարի է ասել եմ և կրկին կասեմ ,ես չեմ հավատում նրա մեղքին ,իմ համար նա անմեղ է և ոչ մի ծախու դատարանի վճիռ ինձ չի կարող համոզել հակառակում:
Որովհետև անձամբ ճանաչել եմ նրան, շփվել եմ և ձեր լեզվով ասեմ, քայլել հետը և հպարտ եմ, որ կյանքում ունեմ նրա նման ընկեր և առանց բայցի…
Իսկ դուք, այսօր ուրացաք Դավիթին, վաղը կուրանաք ևս ձեր մի ընկերոջը,հ ետո կուրանաք Փաշինյանին, որովհետև նրանք ձեր ընկերներն են, բայց…
Լուսահոգի տատս կասեր՝ ձեր հետ անտառ գնալ չի կարելի, մենք պատերազմ տեսածներս կասենք՝ ձեր հետ հետախուզության գնալ չի կարելի, էլ ուր մնաց երկիր կառուցել:
Կուրանաք և կփախչեք:
Ճշմարիտ ընկերների ամեն ինչն ընդհանուր է և հաջողությունը, և մեղքը:
Իսկ իշխանության հասած ընկերը կորած ընկեր է:

Արտակ Գալստյան