Search
Close this search box.

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը. ԱԺ նախագահի գրառումը

ԱԺ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աշխատանքային քննարկում ունեցա ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ և առաջարկեցի տալ ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը։

Ես և խորհրդարանական գործընկերներս ձգտելու ենք իրականացնել բարեփոխումներ, որոնք բավարար օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմք կստեղծեն 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների փորձառությունը կապիտալիզացնելու համար։

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև գործընթացը թափանցիկ, արդյունավետ ու ներառական պահելու, այդ թվում և քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին գործընթացում ընդգրկելու վերբերյալ։ Նույն նպատակով շուտով կնախաձեռնեմ նաև թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ»։