Search
Close this search box.

Հանցավոր խումբ է վնասազերծվել

Բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կատարվող գողությունների դեմ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ ակտիվացված պայքարում բացի կանխարգելիչ միջոցառումներից, էական արդյունքներ են գրանցվում նաև օպերատիվ աշխատանքների ուղղությամբ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նախօրեին Սյունիքի մարզում ոստիկանության ծառայողների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է հանրապետության մի քանի մարզերի քաղաքաներում առերևույթ շինություն ապօրինի մուտք գործելով գողություններ կատարող հանցավոր խումբ: