Search
Close this search box.

ՀԿ-ի կողմից հեռուստացույց՝ նվեր Արարատ Միրզոյանին

Ազգային Ժողովի դարպասների մոտ ժապավենով հեռուստացույց է դրված՝ նվեր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Հիշեցնենք, որ երեկ նա հայտարարեց. «էն օրը գնացի հեռուստացույց ապառիկով վերցնեմ, չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին: Չվճարած տուգանք ունեի»:

«Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը Garegin Petrosyan Այլընտրանք հարասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին:

Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով»,- հրապարակելով լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մանթաշյանը։