Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. Հերացի փողոցում բախվել են Nissan-ն ու 06-ը կա 1 զոհ, 3 վիրավոր

Մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Nissan մակնիշի 36 AD 450 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 MR 379 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: