Search
Close this search box.

Ովքե՞ր են օտարերկրյա գործակալները. Վանեցյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանում խոսեց օտարերկրյա գործակալների մասին, որը մեծ արձագանք ունեցավ: Այդ հայտարարությանն արձագանքեցին նախկին իշխանության՝ ՀՀԿ-ականները՝ պարզաբանումներ պահանջելով:

Այսօր լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պարզաբանումներ խնդրեցին այդ հայտարարության մասին: «Այդ հարցին վարչապետը տվել է իր գնահատականը»,- պատասխանեց ԱԱԾ տնօրենը:

Արթուր Վանեցյանն ասաց, որ իրենք աշխատանքներ են անում այլ երկրների հատուկ ծառայությունների հետ առնչություն և կապեր ունեցող անձանց բացահայտմանը ուղղությամբ: