Search
Close this search box.

Փաշինյանը ՀՀ վարչապետ է, ոչ թե բանդայի պարագլուխ

Վահան Շիրխանյանին ճանաչում եմ դեռ 90 ականներից: Երեկ կարդացի նրա նամակը ուղղված Քոչարյանին: Առերևույթ նամակը վերաբերվում է Քոչարյանի կողմից կատարված հանցագործությունների նոր դրվագներին,բայց դա միայն առերևույթ:
Իրականում Շիրխանյանի նամակի փաստերը, եթե դրանք իրական են,գուժում են կատարված բոլորովին այլ, շատ ավելի սարսափելի հանցագործության մասին և ընդգրկում է դերակատարների շատ ավելի լայն շրջանակ: Շիրխանյանի նամակում փաստացի նկարագրած հանցագործությունը նոր լույս է սփռում մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի,սահմանադրական կարգի տապալման, 038 հրամանի և կատարված քաղաքական սպանությունների վրա:Զարմանալի է,որ ոչ ոք չնկատեց Շիրխանյանի նամակով ներկայացրած փաստերի իրական,զավեշտալի հանցակազմը և չընկալեց Շիրխանյանի իրական բացահայտումը:
Այսպես՝Շիրխանյանը հայտարարեց որ,
-Քոչարյանը Արցախից վտարել է 35 000 փախստականի
-Բյուջեից կորել է 500 միլիոն դոլար
-ընտրությունները կեղծվել են՝ 27% դարձրել են 54%
-Համաձայնվել է Մեղրին զիջել Ադրբեջանին
-Հոկտեմբերի 27-ին նպաստել է,որ վիրավորները արյունաքամ լինեն
-որ Շիրխանյանը Արցախի Նախագահին իր առանձնասենյակում ասել է անասուն,վերջինս ձայն չի հանել
-որ Վազգեն Սարգսյանը ցանկացել է սեղանը շուռ տալ ՀՀ Նախագահ Քոչարյանի վրա,բայց զսպել է իրեն,վերջինս էլ ձայն չի հանել
-որ Դեմիրճյանը հայհոյել է ՀՀ Նախագահ Քոչարյաննին
-որ Վազգեն Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո սկսել են ճամպրուկներով թալանված գումարներ բերել կառավարություն,ընդ որում բերել է նաև Սերժ Սարգսյանը
Այս ամենից հետո առաջանում են մի քանի հարցեր:
1. Այս վերը նկարագրվածը վե՞րաբերվում է Հայաստանի Հանրապետության իշխանությանը
2. Այս ամենը Հայաստանում է՞ կատարվել
3. Այս ամենի մասին փաստացի իմացե՞լ է ամբողջ իշխանությունը և երեք նախագահները և ոչ ոք ոչինչ չի՞ արել
4. Այդ ճամպրուկներով փողերը,սեղան շուռ տալը,նախագահին անասուն ասելը և հայհոյելը,սա՞ է եղել Հայաստանի կառավարման ձևը
5. Ե՞թե այս ամենը իրական է,ապա ի՞նչու Արամ Զավենի Սարգսյանի վարչապետ դառնալու առաջին ամիսներին,երբ վերջինս ուներ անսահմանափակ իշխանություն և տեղյակ էր այս ամենից,ի՞նչու բոլոր հարցերը չլուծվեցին:

Ե՞թե այս ամենը ճիշտ է,ապա պետք է անվերապահ արձանագրել,որ 28 տարի Հայաստանը ղեկավարել է բանդա,երեք նախագահների գլխավորությամբ,իրենց բանդայի անդամների տարբեր դերակատարմամբ: Եվ այդ բանդայի անդամներն են եղել բոլոր պետական պաշտոնյաները: Պետք է արձանագրել ,որ ՀՀ ում քաղաքական սպանություններ չեն եղել,այլ բոլոր սպանությունները բանդայի անդամների ներքին գժտությունների արդյունք ենՙորովհետև այն ինչ նկարագրում և հայտարարում է Շիրխանյանը, դրանք բանդայի ներքին կյանքի դրվագներ են և չունեն ոչ մի աղերս պետության,պետական կառավարման,օրենքի,օրինականության,սահմանադրության հետ:
Ամփոփեմ՝ երիցս ճիշտ է Փաշինյանը,որ ամեն ինչ անում է օրենքով:Բռնում է օրենքով,թողնում օրենքով,ճամպրուկներով գումարներ չի ընդունում և այլն:Հասկանում եմ նաև, թե ի՞նչու են դրա համար քննադատում Փաշինյանին,որովհետև քննադատողները չեն կարողանումում ընկալել,որ Փաշինյանը ՀՀ Վարչապետ է,այլ ոչ թե բանդայի նոր պարագլուխ:
Չեն հասկանում,որ այսուհետ գործել և գործելու են ՀՀ Սահմանադրությունը,օրենքները,այլ ոչ թե բանդայի ներքին կանոնակարգը:
Հուսամ ՀՀ Դատախազությունը Շիրխանյանի հայտարարության հիմքով քրեական գործ կհարուցի և կտա իրավական գնահատական 28 տարի ՀՀ Իշխանությունը զավթած բանդայի գործունեությանը,եթե իհարկե այս ամենը իրական է:

Արտակ Գալստյան