Search
Close this search box.

«Իրենց գնացքը վաղուց գնացել է, ու եթե փորձեն հետևից «Ֆերարիով» էլ հասնել, չեն կարող». Ն. Փաշինյան

«Փորձում են ասել՝ երկրում անկայության շրջան է, հեսա տեսեք՝ ինչ ա լինելու և այլն: Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել ա ու եթե հետևից փորձեն «Ֆերարիով» էլ հասնեն, չեն կարող. իրենց էջը փակված է ու իրենք մի ճանապարհ ունեն՝ ներում հայցել ժողովրդից»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ նման մարդիկ ժողովրդի շրջանում աջակցություն ունենալ չեն կարող՝ «ուզում է միլիոն ծախսեն, ուզում է՝ միլիարդ»: «Էն, որ միլիոնավոր դոլարներ ծախսվում են կառավարության դեմ սև հակաքարոզչության համար ու մենք ընդդեմ դրա ոչ մի բան չենք ձեռնարկում, քանի որ խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, էդ շրջանակները պետք է հասկանան՝ իրենք ՀՀ-ում անելիք չունեն»,- ընդգծեց վարչապետը: