Search
Close this search box.

Պարգևավճար ստացել են, բայց ոչ մարտի 8-ին. Առողջապահության նախարարության պարզաբանումը

Հանրությունը շարունակում է ուշի–ուշով հետևել պետական կառավարման համակարգում պարգևավճարների բաշխման գործընթացին։ Առողջապահության նախարարի խոսնակն արձագանքել է մամուլում հայտնված փաստերին։

Առողջապահության նախարարության աշխատակիցները ստացել են պարգևատրումներ՝ ղեկավարվելով վերը նշված օրենքներով և ՀՀ գործող իրավակարգավորումներով, ֆեյսբուքյան էջում, արձագանքելով մամուլի հրապարակումներին, գրել է նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից»,– գրում է Նիկողոսյանը:

Թե ինչ ծավալի պարգևատրում են ստացել նախարարության աշխատակիցներն ու ինքը` նախարար Արսեն Թորոսյանը, Ալինա Նիկողոսյանը չի հայտնում` հիշեցնելով միայն, որ կառավարության անդամի վարձատրության