Search
Close this search box.

Ազերիներին պետք է պատասխանել իրենց իսկ մեթոդներով. Գագիկ Համբարյանը՝ վնասազերծված ադրբեջանցու մասին

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է,որ հայ-ադրբեջանական սահմանին,գիշերը ժամը 1.30 սահմաններում հայ դիրքապահների կողմից վնասազերծվել է հայ-ադրբեջանական սահմանը խախտած և հայ դիրքապահների նախազգուշացումներին չենթարկված Ապշերոնյան սուլթանության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը…
Շատ ուրախալի տեղեկություն է սա…Ազերիներին պետք է պատասխանել իրենց իսկ մեթոդներով…Արիֆ Իբրահիմովին ոչ միայն պետք է մեղադրել հայ-ադրբեջանական սահմաը ապօրինի հատելու,այլև Հայաստանում դիվերսիա և ահաբեկչություններ կազմակերպելու մեջ և մի 20 տարով բանտ նստեցնել,ինչպես վարվեց Բաքուն ՀՀ քաղաքացի Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանի նկատմամբ…
Իլհամ բաբայի հետ պետք է առաջնորդվել՝”Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման” ասացվածքին համաձայն… Ահաբեկիչ Իբրահիմովը պետք է խիստ պատժվի…

Գագիկ Համբարյան