Search
Close this search box.

Կարեն Կարապետյանը պաշտոն կստանա պետական ռազմավարական կառույցում

ՌԴ կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» նավթագազային հոլդինգի տնօրենների խորհրդի թեկնածուների կազմը: Տնօրենների խորհրդի կազմում առաջադրվել և հաստատվել է նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

Rusarminfo-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Զարուբեժնեֆտ» բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է ՌԴ պետական ռազմավարական կառույց:

2007 թվականից այն ընդլայնել է իր գործունեության սահմանները՝ ձեռնարկելով նոր նավթարդյունաբերական նախագծեր Բալկանյան տարածաշրջանում, Լատինական Ամերիկայում, ՌԴ հյուսիսում և Վիետնամում: