Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 6-րդ վարչությունը հանում է քրեական հեղինակություն Բոգոյի իրերը

Այս պահին ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները գտնվում են Կենտրոնական ավտոկայանում: Նրանք ներսից հանում են քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյին (Ռուբեն Կոստանյան) պատկանող իրերը:

ՀԺ-ն մարտի 7-ին գրել էր, որ Նորագյուղցի Բոգոն տարիներ շարունակ ապօրինի հաստատվել էր Կենտրոնական ավտոկայանում, այնտեղ հյուրանոց եւ իր համար առանձնասենյակ էր ստեղծել, նաեւ ապօրինի կերպով գումար էր հավաքում վարորդներից:

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Կոստանյանը մարտի 7-ից հետո ավտոկայանում չի եղել:

Հիշեցնենք, մարտի 1-ի լույս 2-ի գիշերը պայթեցվել էր Կենտրոնական ավտոկայանի նորանշանակ տնօրենի ավտոմեքենան: Վերջինս փորձում է ավտոկայանում կարգուկանոն հաստատել: