Search
Close this search box.

Խոշոր գումարի դիմաց «Ռեստարտ»-ի համակարգող Դավիթ Պետրոսյանին մերկացնելու եւ աղբամանը նետելու հրապարակային հնչեցված առաջարկը քննության առարկա կդառնա՞

Ֆեյսբուքյան օգտատեր Մհեր Պետրոսյանը Երկու օր առաջ հայտարարություն էր տարածել, թե պատրաստ է 15 միլիոն դրամ վճարել «Ռեստարտ» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանին մերկ վիճակում աղբամանը նետելու դիմաց։ Որքանով է ֆեյսբուքյան այս գրառումը արժանացել իրավապահների ուշադրությանը եւ քննության առարկա դարձվել՝ որպես հանցագործության նախապատրաստմանը, պատվիրմանը միտված առաջարկ՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև միջադեպի վերաբերյալ մամուլի բոլոր հրապարակումներն էլ քննության առարկա են դարձել:

Հիշեցնենք, որ մարտի լույս 4-ի գիշերը «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող, ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել էր, որ ենթարկվել է հարձակման. ըստ վերջինիս՝ հարձակվողները «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից են եղել: Միջադեպից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատահածին անդրադարձել են «Ռեստարտ» նախաձեռնության անդամները։

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը պատմել է, որ ի պատասխան հնչեցրած վիրավորանքների, փորձել են Մալյանին գցել աղբամանը, ապա՝ տարածել նաեւ միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։

Նույն օրը Նարեկ Մալյանը իր վրա կատարված հարձակման հեղինակներին հրավիրել էր ԵՊՀ շենքի մոտ։«Թող այդ «Սորոսի վաստակները» փորձեն նույնը կրկնել»,-հայտարարել էր նա եւ համալսարան գնացել ծաղկեպսակով՝ Սորոսի հուղարկավորությունը կազմակերպելու համար։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: