Search
Close this search box.

Երևանում տրոլեյբուսի վթարի հետևանքով հոսպիտալացված 6 քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոի տնօրեն Արեն Բաբլումյանի տեղեկացմամբ՝ Երեւանի Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի վթարի հետեւանքով տուժածներից 4-ի վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր, իսկ 2-ի վիճակը՝ բավարար: Բոլոր վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, առավել թեթև վնասվածքներ ստացած տուժածները  դուրս գրվեն հիվանդանոցից այսօր: Վթարի հետևանքով հոսպիտալացված 6 քաղաքացիների կյանքին, ըստ Բաբլումյանի, վտանգ չի սպառնում:

Ի դեպ, վթարից տուժած 3 անձ էլ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: