Search
Close this search box.

Ամերիկյան հետախուզությունը պատաստվում է հրապարակել Պուտինի անձնական հաշիվները

Այսօր՝ փետրվարի 27-ին, ԱՄՆ կոնգրեսը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թարմացված օրինագծի տեքստը՝ DefendingAmerican Security from Kremlin Aggression Act of 2019 (DASKA)։ Տեքստում ասվում է «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական կարողության և ակտիվների հաշվետվությունը» հրապարակելու մտադրության մասին, որը պետք է տրամադրի ամերիկյան հետախուզությունը։ Օրինագծի (որը ներկայացվել է կոնգրես փետրվարի 13-ին) հեղինակներն են հանրապետականներ Լինդսի Գրեմն ու Քորի Գարդները և դեմոկրատներ Բոբ Մենենդեսը, Բեն Քարդինն ու Ջին Շահինը։