Search
Close this search box.

Երեխան ուղևորվել է դպրոց ու անհետ կորել

Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Անժելա Վարդևանյանը, որը փետրվարի 26-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում դուրս է եկել տնից՝ դպրոց գնալու նպատակով:
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին, զանգահարել՝ 1-02, /0312/ 5-85-54 հեռախոսահամարներով: