Search
Close this search box.

ՖՈՏՈ. Շանտաժի է ենթարկել, որ իբրև նրա ինտիմ լուսանկարները կհրապարակի համացանցում. Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանում

Քիչ առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Տիգրան Մեծի պողոտայում՝ «Ագբաբանկ»-ի դիմաց, վնասազերծել են մի տղամարդու։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝  վնասազերծվածը Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արամ Խաչատրյանն է, ով մի քաղաքացուհուց 600 հազար դրամ շորթման եղանակով ստանալու պահին հենց դեպքի վայրում բռնվել է։

Կայքի տեղեկություններով՝ Ա. Խաչատրյանը այդ քաղաքացուհուն շանտաժի է ենթարկել, որ իբրև նրա ինտիմ լուսանկարները կհրապարակի համացանցում ու դրա սպառնալիքի տակ տևական ժամանակ տարբեր չափի գումարներ է շորթել։ Այդ մասին դեպքի վայրում ասում էին մի քանի հոգի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։

Քիչ առաջ Կարմիր բերետները Ա. Խաչատրյանին ձեռնաշղթայված վիճակում տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին։ Փաստի առթիվ  ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով հարուցվել է քրեական գործ։

Ա. Խաչատրյանը ձերբակալվել է։

վնասազերծել են մի տղամարդու

վնասազերծել են մի տղամարդու

վնասազերծել են մի տղամարդու