Search
Close this search box.

Սաշիկ Սարգսյանը 20 մլն դոլար է նվիրել Արցախի բանակին

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը պետությանը ոչ թե 18.5 միլիոն դոլար է նվիրել, այլ 19.6։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։ Ավելին, պարզվում է` Սաշիկ Սարգսյանն այդ գումարը կոնկրետ Արցախի բանակին է ուղղել։

«Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 ՀՀ դրամին համարժեք 19 600 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին»,- լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:

Նա հաստատեց նաև մամուլում տարածված մեկ այլ տեղեկություն ևս։ Խոսքը ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նվիրատվության մասին է։ Ըստ ԱԱԾ–ի` Արմեն Ավետիսյանը քրեական գործի նախաքննության շրջանակներում դիմել է համապատասխան մարմիններին` Ծաղկաձորում գտնվող իրեն պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: