Search
Close this search box.

ԿԳՆ հայտնել է, թե երբ են սկսվում դպրոցականների գարնանային արձակուրդները

Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն առաջին դասարանցիների համար` մարտի 18-ից, 2-12-րդ դասարանցիների համար` մարտի 25-ից. հայտնում է ՀՀ ԿԳՆ-ի ֆեյսբուքյան էջը:

«Համաձայն հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եվ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների`առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019 թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը` 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ: