Search
Close this search box.

ՀՀ վարչապետը ժամանեց Իրան

Իրանական IRNA գործակալությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իրան:

Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում պաշտոնական այցով Իրան ժամանած ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը:

Ըստ աղբյուրի՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ վարչապետին կընդունի «Սաադաբադ» պատմամշակութային կենտրոնում: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո կմեկնարկեն Իրանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունները: