Search
Close this search box.

Խորենացու փողոցում Վրաստանի քաղաքացիները սպառնալիքով քաղաքացուց վերցրել են նրա դրամապանակն ու փախել. (լուսանկարներ)

Փետրվարի 23-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանություն ահազանգած կինը հայտնել է, որ մայրաքաղաքի Խորենացու փողոցում դիմակավորված երկու անձ զենքի սպառնալիքով իրենից վերցրել են դրամապանակն ու փախել։ Տուժողի նշած վայր է մեկնել Էրեբունու ոստիկանության հերթապահ օպերատիվ խումբը։ Հարուցվել է քրեական գործ ավազակության հատկանիշներով։

Հանցագործությունն արագ բացահայտելու, դիմակավորված անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Էրեբունու բաժինների ծառայողները ձեռնարկել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Վերծանվել են դեպքի վայրի և հարակից փողոցները տեսահսկող սարքերի տեսագրությունները։

Փետրվարի 26-ին քրեական հետախույզները ավազակություն կատարելու մեջ կասկածվող անձանց հայտնաբերել են Գրիգոր Լուսավորչի փողոցում և բերման ենթարկել ոստիկանության բաժին։
Վրաստանի Նինոծմինդա շրջանի բնակիչներ՝ 20-ամյա Երջանիկ Ծառուկյանն ու 19-ամյա Թաթուլ Պապոյանն էին։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։
Դեպքի մանրամասները Ոստիկանությունը կներկայացնի առաջիկայում:

Երջանիկ Ծառուկյան

Թաթուլ Պապոյան