Search
Close this search box.

«Եդինայա Ռոսսիան» եւ ԲՀԿ-ն համագործակցության նոր հուշագիր են ստորագրել

Այսօր ՌԴ իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Անդրեյ Կլիմովը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը դեռեւս 2009թ. ստորագրված  համագործակցության հուշագրի տրամաբանական շարունակությունն է:

Սույն հուշագրով կողմերը պայմանավորվել են ձեւավորել ակտիվ համագործակցության ձեւաչափ կուսակցական աշխատանքի ամենատարբեր ուղղություններով:

Հուշագիրը կակտիվացնի երկու կուսակցությունների համագործակցությունն ինչպես երկու երկրների պառլամենտներում, այնպես էլ եվրասիական ինտեգրման շրջանակներում:

Հանդիպման ընթացքում Միքայել Մելքումյանն առաջարկեց նաեւ բազմակողմ միջկուսակցական համագործակցության ձեւաչափ ԵՏՄ անդամ պետությունների պառլամենտներում ներկայացված կուսակցությունների միջեւ: