Search
Close this search box.

Ադյան եղբայրներից մեկն ազատության մեջ է, մյուսը՝ ձերբակալված. Analitik.am

Այսօր՝ փետրվարի 26-ին, ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ հավաքվածներին ներկայացավ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը, հայտարարեց, որ ինքը ձերբակալված Դավիթ Ադյանն է ու հեռացավ, գրում է Analitik.am-ը:

Ավելի վաղ Analitik.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ՊՎԾ 4 աշխատակցի, այդ թվում նաև Ադյան եղբայրներին:

Կայքի տեղեկություններով,  ԱԱԾ-ն երեկ հարցաքննության է կանչել Դավիթ Ադյանին: Ավելի ուշ՝ գիշերը, կամ՝ այսօր, նրան ազատ են արձակել:

Ըստ կայքի տեղեկությունների, Ադյան եղբայրներից մյուսը ձերբակալված է:

Կայքի հետ զրույցում ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանն ասաց, որ այս պահին գործի վերաբերյալ մեկնաբանություններ չեն կարող տալ, առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ: