Search
Close this search box.

ՊՎԾ-ն տեղյակ չէ ԱԱԾ կողմից իր աշխատակիցների ձերբակալություններից, իսկ ԱԱԾ-ն չի հերքում

Պետական վերահսկողական ծառայութունը չի մեկնաբանում լրատվամիջոցների տեղեկությունները, ըստ որի ԱԱԾ աշխատակիցները այս գիշեր ձերբակալել են ՊՎԾ 4 աշխատակցի, այդ թվում վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:

Պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակ Զարուհի Մեժլումյանը NEWS.am-ին ասել է, որ ինքը չի տիրապետում ձերբակալման փաստ կա, թե ոչ: Նա խորհուրդ տվեց այդ հարցերով դիմել ԱԱԾ-ին:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի պատասխանատու Սամսոն Գալստյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում չհերքեց ՀՀ Պետական վերահսկողության ծառայության 4 աշխատակիցների բերման ենթարկելու մասին լուրը:

«Որևէ պարզաբանում մենք այս պահին չենք կարող տալ, առաջիկայում մեր քննչական դեպարտամենտը հայտարարությամբ հանդես կգա և կտրվեն բոլորին հուզող հարցերի պատասխանները»,- նշեց Սամսոն Գալստյանը և հավելեց, որ ավել ոչինչ չի կարող ասել:

Ավելի վաղ հայտնել էր դարձել , որ այս գիշեր ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին.

օրեր առաջ analitik .am կայքը հրապարակում էր արել, որ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և ծառայության երկու վարչությունների պետերի դեմ քրեական գործ հարուցելու համար: